08/06/2009 11:12
Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է մահապատժին
Ամերիկացիների մեծ մասը գտնում է, որ ԱՄՆ-ն չպետք է հրաժարվի մահապատժից: Այդ մասին հուշում են կիրակի CNN-ով ցուցադրված հետազոտական մի կազմակերպության հրապարակած արդյունքները:
Հարցվածնքերի 53 տոկոսի կարծիքով, մահապատիժն արժանի պատիժ է նրանց համար, ովքեր սպանություն են գործել: Միևնույն ժամանակ, հարցվածների 46 տոկոսն էլ կարծում է, որ նման հանցագործության համար ցմահ բանտարկություն է անհրաժեշտ: Այս մասին գրում է Վեստի ռու-ն:
Բայց սոցիոլոգներին ամենից շատ հետաքրքրել է այն, որ ավելի քան 1000 հարցվածների 73 տոկոսը մահապատիժը չի համարում «չափազանց դաժան» պատժամիջոց, և միայն 26 տոկոսն է այդպես կարծում:
1976թ.-ից սկսած, երբ ԱՄՆ-ում Գերագույն դատարանի որոշմամբ, կրկին ուժի մեջ մտավ մահապատիժը, երկրում այդ եղանակով 1167 մարդ պատժվեց; 2009-ին մահապատժի են ենթարկվել 31 կալանավոր: Մահապատիժների մեկ երրորդից ավելին ի կատար են ածվում Տեխասում, իսկ 14 նահանգներ և Կոլումբիայի դաշնային շրջանն այդ պատժատեսակը չեն ընդունում: