08/06/2009 13:42
Լապորտա. «Մի ֆուտբոլիստի համար հսկայական գումարներ չենք ծախսի»
Իսպանական «Բարսելոնի» նախագահ Ժոան Լապորտան վստահեցրել է, որ ամառային տրանսֆերային շրջանում կատալոնյան ակումբը մտադիր չէ հսկայական գումարներ ծախսել` նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
«Մենք չենք պատրաստվում լուրջ գումարներ ծախսել մեկ խաղացողի տրանսֆերի համար: Այսուհետ նույնպես կշարունակենք ձեռքներս պահել ֆուտբոլի զարկերակին և հավատարիմ մնալ մեր սկզբունքներին»,- շեշտել է Լապորտան:
Հիշեցնենք, որ այս պահին եղած տեղեկատվության համաձայն` «Բարսելոնի» միակ հնարավոր թանկարժեք ձեռքբերումը կլինի իտալական «Ինտերի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: