09/06/2009 14:28
Վիճահարույց օրինագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց
ԱԺ-ի այսօր նիստում հետաձգվեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի քվերակությունը:
Հիշեցնենք, որ այդ օրինագծերի փաթեթը ԱԺ քննարկմանն է ներկայացրել Կառավարությունը: Այն քննարկման է դրվել ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի նախորդ քառօրյա նիստի ընթացքում: Հարկային փաթեթի քննարկումները շարունակվեցին նաև երեկ:
Օրինագիծը ԱԺ պատգամավորների` ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանական թևի կողմից բուռն քննադատության ենթարկվեց: Պատգամավորները մասնավորապես դեմ են օրինագծով սահմանվող այն դրույթին, ըստ որի հարկային մարմինների ներկայացուցիչը պետք է շուրջօրյա հսկողություն իրականացնի խոշոր ձեռնարկատերերի գործարաններում և արտադրամասերում:
Տեղեկացնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ քվեարկության մասին հարցը կքքնարկվի ԱԺ խմբակցությունների և Կառավարության հետ: Քննարկումներից հետո օրնագծերի փաթեթը կամ Կառավարությունը հետ կվերձնի, կամ էլ վաղն այն կներկայացվի քվեարկության: