«Երկրի գործընկերության ռազմավարությունը»

12/06/2009 13:07

«Երկրի գործընկերության ռազմավարությունը»


Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր քննարկեց Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (ԵԳՌ), որում ներկայացվում են 2009-2012 թվականներին Հայաստանին Համաշխարհային բանկի աջակցությունը ղեկավարող սկզբունքների շրջանակները:

Ռազմավարությունը, որ մշակվել է այնպիսի ժամանակահատվածում, երբ Հայաստանը ցնցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամից, նախատեսում է օգնել Հայաստանին վերականգնել տնտեսության աճը և մեղմել անապահով խավի վրա ճգնաժամի ազդեցությունը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանին առավել մրցունակ տնտեսություն զարգացնել` վերջինիս համար առանցքային նախապայման հանդիսացող դիվերսիֆիկացման և կայուն տնտեսական աճի ապահովման միջոցով:

Ռազմավարությունն արտացոլում է Հայաստանի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) փոխառություններ կատարելու իրավունքի վաստակումը` շնորհիվ վերջին տասը տարիների ընթացքում աղքատությունը հիսուն տոկոսով կրճատելու Հայաստանի ունեցած հաջողության:

Ռազմավարությունն ընդգրկում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)` Համաշխարհային բանկի խմբի մասնավոր ընկերություններին վարկավորող, մասնավոր հատվածի թևի, գործառնությունները: Բացի վարկավորման գործառնություններից, Համաշխարհային բանկը նաև մի շարք վերլուծական և խորհրդատվական ծառայություններ կմատուցի` ի սատարումն Հայաստանի զարգացման օրակարգի:

Հայաստանը մեծապես շահել է համաշխարհային առևտրի և ներդրումների համար բաց լինելու շնորհիվ, և երկրի ապագան սերտորեն կապված է համաշխարհային տնտեսությունում առավել լավ ինտեգրման հետ: Սակայն երկիրը բախվել է իր արտահանման նկատմամբ պահանջարկի շեշտակի անկման, մետաղների գների սրընթաց նվազման և դրամական փոխանցումների ու օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման իրավիճակին: Այս ամենը հանգեցրել է 2009 թվականին տնտեսական լուրջ անկմանը, ավելի ցածր հարկաբյուջետային եկամուտների և գործազրկության ու աղքատության ավելացմանը:

«Համաշխարհային դժվար միջավայրում Հայաստանի առջև միաժամանակ ծառացել են անապահովների վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և արագ վերականգման ու կայուն հետճգնաժամային աճի համար հիմք ստեղծելու հիմնախնդիրները»,- ասել է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջային տնօրենը:

«Այս գործում հաջողության հասնելու համար Հայաստանին օգնելու նպատակով` Համաշխարհային բանկն իր ջանքերը մեծացնում է ինչպես լրացուցիչ ֆինանսավորման, այնպես էլ ինտնեսիվ երկխոսության միջոցով: Արագացված ընթացակարգերով հաստատված ՄԶԸ երեք ծրագրերը, որ Հայաստանում վերջերս են մեկնարկել, նախապատրաստվեցին կարճ ժամկետներում և արդեն տեղերում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն են տվել»:

Նոր ԵԳՌ-ը հաստատուն կերպով հիմնվում է Հայաստանի Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) վրա, որը կառուցված է երկու հիմնախնդիրների վրա, այն է` մեղմել խոցելիությունները (կարճաժամկետ հատված) և ամրապնդել մրցունակություն հետճգնաժամային աճի համար (երկարաժամկետ հատված): Ռազմավարության շրջանակում Համաշխարհային բանկի խումբը 670-700 միլիոն դոլար գումարով ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին, որից` 150 միլիոն դոլարը կլինի ՄԶԸ-ի ցածր տոկոսադրույքով վարկեր, 395 միլիոն դոլարը` ՎԶՄԲ-ի վարկավորում և մոտավորապես 120-160 միլիոն դոլարը` ՄՖԿ-ի միջոցով կուղղվի մասնավոր հատվածին:

Խոցելիությունների մեղմման նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանի բյուջեին կօժանդակի Զարգացման քաղաքականության գործառնությունների միջոցով` օգնելով պաշտպանել հիմնական աղքատամետ ծրագրերը և ամրապնդել կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարումը:

Բացի այդ, Բանկը կվարկավորի ծրագրեր, որոնք համայնքներում կարճաժամկետ և միջնաժամկետ աշխատատեղեր կստեղծեն, և այդպիսով երկրում կնվազեցվեն աղքատության աճի ռիսկերը:

Հետճգնաժամային աճի համար մրցունակությունն ամրապնդելու նպատակով, Զարգացման քաղաքականության նույն գործառնությունները կօգնեն գործարար միջավայրի բարելավմանը, ենթակառուցվածքների ոլորտում կանոնակարգման միջավայրի ամրապնդմանը, էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման ապահովմանը և պետական միջոցների օգտագործման համար հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը:

Բանկը նաև կօգնի ստեղծել գիտելիքահենք տնտեսություն` անհրաժեշտ ՏՏ ենթակառուցվածքով և աշխատուժի կրթության բարելավմամբ, կաջակցի ճանապարհների բարելավման միջոցով տրանսպորտային ծախսերի կրճատմանը, էներգիայի հուսալիության և էներգախնայողության բարձրացմանն ու ոռոգման համակարգերի բարելավմանը:

Զարգացման ուղղությամբ Հայաստանի արդյունքները Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջոցով արդեն իրականացվում են ենթակառուցվածքի բարելավման (խմելու ջուր, ոռոգում և այլն) աշխատանքներ, և աջակցություն է ցուցաբերվում գյուղական ավելի բարձր եկամուտների ձևավորմանը` ժամանակակից սարքավորումներ (գյուղատնտեսական մեքենաներ, կաթի մթերման սառնարաններ և այլն) տրամադրելով այն ֆերմերներին, որքեր դրանց կարիքն ունեն և փորձարկում են տեխնիկական նորարարություններ: Ավելին, մասնակից ֆինանսական հաստատությունների կողմից շուրջ 100 երկարաժամկետ վարկեր են տրամադրվել ֆերմերներին: ԵԳՌ-ը լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել ծրագրին, և նաև նախատեսվում է գյուղատնտեսական հաջորդ ծրագիրը` գյուղական մրցունակության ամրապնդման և գյուղական վայրերում սոցիալական խոցելիությունների նվազեցման աշխատանքը շարունակելու նպատակով:

Սոցիալական ներդրումների հիմնադրամի III ծրագրի միջոցով ամենաաղքատ համայնքներում համայնքային ներդրումներն օգնել են փոքր ծավալով սոցիալական և տնտեսական հիմնական ենթակառուցվածքի վերականգնմանը: Առայժմ օժանդակություն են ստացել 700 համայնքների կողմից առաջադրված նախաձեռնություններ` հասանելի դառնալով մինչև 1.8 միլիոն մարդու: Մինչև ծրագրի ավարտը շուրջ 180 ամենակարիքավոր համայնքներ կօգտվեն ջեռուցմամբ ապահովված վերանորոգված դպրոցներից, մասնագիտացված դպրոցներից, համայնքային կենտրոններից, խմելու ջրի և ոռոգման համակարգերից: ԵԳՌ-ը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրել ենթակառուցվածքի բարելավման և կարճաժամկետ աշխատատեղերի ստեղծման նպատակով, որոնք խիստ անհրաժեշտ են ներկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Ֆինանսական ոլորտում, Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների համար տեղական բանկերի միջոցով միջնաժամկետ ֆինանսավորում կտրամադրվի` օգնելով աշխատատեղերի կորուստները հասցնել նվազագույնի և խթանելով ներդրումներն ու տնտեսական աճը:

Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիրը, հիմնվելով նախորդ ծրագրերի ձեռքբերումների վրա, բարեփոխումների օրակարգը կընդլայնի` ընդգրկելով նախադպրոցական և բարձրա•ույն կրթության ոլորտները:

Էներգետիկայի նոր ծրագիրը կօգնի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հուսալիության և հզորությունների բարելավմանը և հասարակական շենքերում էլեկտրաէներգիայի սպառման նվազմանը: Ոռոգման նոր ծրագիրը կօգնի վերականգնել ոռոգման համակարգերը և ստեղծել ջրօգտագործողների ընկերակցությունների դաշնություններ:

ՄՖԿ-ը նույնպես ֆինանսավորում կտրամադրի մասնավոր հատվածի աճին օժանդակելու համար: Գործարարությանը նպաստող միջավայրի բարելավմանն օժանդակելու նպատակով ՄՖԿ-ը հանդես է եկել խորհրդատվական նախաձեռնությամբ, որը կօգնի Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ծախսերի կրճատմանն ու մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը: ՄՖԿ-ն կշարունակի նաև խորհրդատվական և ներդրումային ծառայությունների միջոցով բնակարանային ֆինանսավորման զարգացման ոլորտում ներգավվածությունը և ուղղակիորեն կֆինանսավորի չափանիշները բավարարող մասնավոր ընկերությունների և ներդրումներ կկատարի այն ոլորտներում, որտեղ Հայաստանը համեմատական առավելություն ունի:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Ա․ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան 13/01/2025 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) 13/01/2025 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան 13/01/2025 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան 13/01/2025 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան 13/01/2025 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի 13/01/2025 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ 13/01/2025 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 13/01/2025 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել 13/01/2025 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) 13/01/2025 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան 13/01/2025 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով

Տվյալ բաժնի վերջին նյութերը