13/06/2009 11:43
Հայաստանը` առևտրատնտեսական պալատի ուշադրության կենտրոնում
Լույս է տեսել Հնդկաստան-ԱՊՀ առևտրատնտեսական պալատի ապրիլ-մայիս ամիսների պարբերականը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Պալատի նախագահ Ռաջան Մադհուի ներածական հոդվածում ընդգծվել է Հայաստանում բիզնես իրականացնելուն նպաստող տնտեսական կայունության գործոնը, հմուտ աշխատուժի և գիտատեխնիկական դաշտի առկայությունը: Իր ուղերձում Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը անդրադարձել է հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացման ներուժին:
Համարում զետեղված են ՀՀ դեսպանության կողմից տրամադրած նյութեր ՀՀ ներդրումային քաղաքականության, բիզնեսի հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական արտադրության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտների, ինչպես նաև հայ-հնդկական առևտրատնտեսական կապերի վերաբերյալ:
Հնդկաստան-ԱՊՀ առևտրատնտեսական պալատի պարբերականը լայն տարածում ունի Հնդկաստանի գործարար և քաղաքական շրաջանակներում: