15/06/2009 12:55
Օբաման կառաջարկի ֆինանսական շուկաների կարգավորման նախագիծ
ԱՄն նախագահ Բարաք Օբաման, ինչպես սպասվում է, չորեքշաբթի օրը կառաջարկի ֆինանսական շուկաների կարգավորման համակարգի վերակազմակերպման նախագիծ, որն իր մեջ ներառում է Դաշնային պահուստային համակարգի գործառույթների փոփոխություններ: Այս մասին հաղորդում է Ֆինմարկետ.ռու-ն:
Ենթադրվում է, որ Դաշնային պահուստային համակարգը իրավասություններ կստանա` վերահսկել ֆինանսական շուկայի խոշորագույն խաղացողներին, ինչպես նաև ֆինանսական արգասիքներին և գործընթացներին, որոնք կարող են համակարգային ռիսկեր ստեղծել:
Նախագահը նաև առաջարկել է ստեղծել մի մարմին, որը կվերահսկի ֆինանսական սպառողական արգասիքը (մասնավորապես հիպոթեքը, կրեդիտային քարտերը):
Նախագծով չի նախատեսվում կենտրոնացնել բոլոր վերահսկողական գործառույթները, ինչպես առաջարկում էին որոշ օրենսդիրներ: Փաստացի կարող է լուծարվել միայն մեկ մարմին` Խնայողական հիմնարկությունները վերահսկող վարչությունը: