16/06/2009 15:58
Բլատտեր. «ՖԻՖԱ-ին կիսադատարկ մարզադաշտերը չեն բավարարում»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հայտարարել է, որ շատ դժգոհ է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կազմակերպական մակարդակից:
«Կազմակերպիչները պետք է ձգտեին ավելի մեծ թվով մարդկանց հրապուրել դեպի ֆուտբոլ: Օրինակ` ավելորդ տոմսերը կարելի էր բաժանել աղջիկներին ու տղաներին, ովքեր մասնակցել են բացման արարողությանը: Նրանք պետք է նաև այլ միջոցառումներ իրականացնեին: ՖԻՖԱ-ին կիսադատարկ մարզադաշտերը չեն բավարարում:
Մենք գիտենք, որ տոմսերի գներն այնքան էլ բարձր չեն, բայց կարելի էր դրանք նվիրել աղքատ ընտանիքների երեխաներին: Դա ոչ ոքի չէր վնասի: Մի խոսքով` ՖԻՖԱ-ն շատ դժգոհ է առաջին խաղերում այցելուների քանակից: Կարծում եմ` կազմակերպիչներն ու տեղական մամուլը պետք է ավելի ակտիվ աշխատեն, որպեսզի մրցաշարի հեղինակությունն աճի»,- Բլատտերի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Արժե նշել, որ Իսպանիա-Նոր Զելանդիա հանդիպմանը մարզադաշտում հետևում էին ավելի քան 21 հազար երկրպագուներ, մինչդեռ մարզադաշտը կարող էր տեղավորել 42 հազար հանդիսական: Իսկ բացման խաղին (ՀԱՀ-Իրաք) ներկա էին 50 հազար ֆուտբոլասերներ: