17/06/2009 11:19
Ներկայացվեց Համաշխարհային բանկի հաշվետվությունը
Այսօր տեղի ունեցավ Համաշխարհային բանկի Ստանդարտների և կաննոնների պահպանման հաշվապահական հաշվառման և աուդիտ ոլորտի հաշվետվության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, մասնագիտական ծառայություններ մատուցող և այդ ծառայություններից օգտվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կազմակերպիչների խոսքերի համաձայն` միջոցառումը կազմակերպվել է «քննարկելու հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտը, դրա դերը, զարգացումներն ու խնդիրները»:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Համաշխարհային բանկի մասնագետների կողմից կազմված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի հաշվետվությունը, այնուհետև քննարկվելու են մասնագիտական եզրահանգումները, ինչպես նաև լինելու են առաջարկություններ այդ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Ոլորտի մասնագետները ներկայացնելու են նաև աշխարհում և տարածաշրջանային երկրներում ֆինանսական հաշվետվողականության բնագավառում իրականացվող բարեփոխումները, անդրադարձ են կատարելու այդ բարեփոխումների վրա ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցության խնդիրներին: