17/06/2009 11:46
3G ռոումինգի ծառայություն` 16 օպերատորների ցանցերում
Իր 3G ցանցի մեկնարկումից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միաժամանակ նաև սկսեց մատուցել 3G ռոումինգի ծառայություն, որպեսզի արտերկրում գտնվող իր բաժանորդները նույնպես կարողանան օգտվել գերարագ շարժական ինտերնետի ընձեռած հնարավորություններից:
Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել 3G ռոումինգի ծառայությունից 16 օպերատորների ցանցերում, շուրջ 14 երկրներում` Բելգիայում, Եգիպտոսում, էստոնիայում, Ֆրանսիայում, Հոնկոնգում, Իսլանդիայում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Պուեռտո Ռիկոյում, Ռուսաստանում, Իսպանիայում, Թանզանիայում, Կոլումբիայում և Շվեդիայում:
Հուսալի կապից օգտվելն ու մշտապես հասանելի լինելը դարձել է ժամանակակից մարդկության առաջնահերթություններից մեկը:
Մշտապես լինելով տեխնոլոգիական առաջընթացի զարկերակին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում իր բաժանորդների համար հասանելի դարձնելու այնպիսի բարձրորակ ծառայություններ` ներառյալ ռոումինգը, որոնք առավելագույնս համապատասխանում են նրանց հաղորդակցվելու կարիքներին և զգալիորեն թեթևացնում են հոգսերը:
«3G ռոումինգի ծառայության մատուցումը մեր ճանապարհորդող բաժանորդներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առավել նշանակալի հաջողություններից մեկն է` ուղղված մեր բաժանորդներին ամենալավագույն լուծումները հասանելի դարձնելու ճանապարհին: Մոտ ապագայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ռոումինգ գործընկերների ցանկն էլ ավելի կընդլայնվի», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ռոումինգ գործընկերների և այն երկրների ցանկը, որտեղ իր բաժանորդները հնարավորություն կստանան օգտվել ձայնային ծառայություններից, ինչպես նաև բջջային կապի ընձեռած ժամանակակից այլ հնարավորություններից` հիմնված GPRS/EDGE և 3G տեխնոլոգիաների վրա:
Իր գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես ընդլայնել է այն երկրների ցանցը, որտեղ իր բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից` շուրջ 177 երկրներ, որտեղ գործում են 375 ռոումիգ գործընկեր (չի ներառում ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերներին): Բացի այդ` ընկերությունն ունի 68 CAMEL ռոումինգ գործընկերներ 44 երկրներում և 87 GPRS ռոումինգ գործընկերներ` 56 երկրներում: Աշխարհի շատ երկրներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգ ծառայությունից ավելի քան մեկ բջջային օպերատորի ցանցում:
ՄՏՍ ընկերությանն ամբողջապես ինտեգրվելուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները նաև կկարողանան օգտվել ռոումինգից ՄՏՍ-ի ռոումինգ գործընկերների ցանցերում:
Սպասեք ավելիին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր: հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից: