18/06/2009 12:23
Արթուր Աբրահամ. «Կենտրոնացել եմ Օրալի հետ մենամարտի վրա»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ներկա պահին լիարժեք կենտրոնացել է Մախիր Մորալի հետ մենամարտին նախապատրաստության վրա: Հիշեցնենք, որ այդ մենամարտը կայանալու է հունիսի 27-ին:
«Այժմ ամբողջովին տրամադրվել եմ Օրալի հետ մարտին: Հույս ունեմ, որ շուտով կրկին կմենամարտեմ ԱՄՆ-ում, քանի որ նպատակս աշխարհի բոլոր ծայրերում ապրող իմ երկրպագուներին ուրախություն պարգևելն է»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը