18/06/2009 14:51
Բլատտերը գոհ է տոմսերի վաճառքի ընթացքից
Ֆուտբոլի համաշխարհային գերատեսչության (ՖԻՖԱ) ղեկավար Զեպ Բլատտերը գոհ է Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումների տոմսերի վաճառքի ընթացքից:
«3,2 մլն տոմսերից արդեն իրացվել է 760 հազարը: Ես բավարարված էմ այս արդյունքով: Սպասում ենք, որ հաջորդ տարվա ամռանը Հարավային Աֆրիկա կայցելեն մոտ 500 հազար զբոսաշրջիկներ»,- ասել է Բլատտերը «Football365»-ի թղթակցին: