18/06/2009 15:23
«Բեքհեմի օրենքը» դեռ գործում է
Իսպանիան ֆինանսական տեսանկյունից արտասահմանցի ֆուտբոլիստների համար ամենահրապուրիչ երկիրն է: Այս մասին հաղորդում է «Marca»-ն: Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Գերմանիայի համեմատությամբ Իսպանիայում լեգեոներն իր եկամուտների միայն 24 տոկոսը պետք է վճարի պետությանը: Բարենպաստ այդ ռեժիմն սկսել է կիրառվել 2004 թ. և կրել է «Բեքհեմի օրենք» անունը, քանի որ անգլիացին առաջին արտասահմանցի խաղացողն է, ով օգտվել է այդ նորամուծությունից:
Ավելացնենք, որ Անգլիայում հարկային բեռը կազմում է 50, Իտալիայում` 43 տոկոս: