19/06/2009 13:41
Ֆլորենտինո Պերես. «Վիլյայի տեղափոխությունը ժամանակի հարց է»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահություն է հայտնել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Վիլյայի տեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է:
«Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը դեռ շատ ժամանակ կա,- ասել է Պերեսը «Canal Nou» հեռուստաընկերության եթերում:- Եվ «Վալենսիայի» նախագահը, և ես գիտենք, թե ինչ պետք է անենք: Անհրաժեշտ է, որ երկու թիմերի երկրպագուներն էլ գոհ մնան բանակցությունների արդյունքներից: Սակայն Վիլյայի տեղափոխությունը ժամանակի հարց է»:
Իսպանական մամուլի տեղեկություններով` «Արքայական ակումբը» պարտքերի մեջ թաղված «Վալենսիային» առաջարկել է 37 մլն եվրո և հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը: