20/06/2009 11:28
ԵՄ-ն Ուկրաինային թողել է առանց «գազային» փողերի
ԵՄ նրկայացուցիչները Բրյուսելում տեղի ունեցած երկօրյա գագաթաժողովի շրջանակներում միջոցներ են գտել Ուկրաինային ֆինանսական օգնության համար, որը կարող է ի վիճակի չլինել վճարել ռուսական գազի դիմաց: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Բարոզուի խոսքերով, ֆինանասական օգնության մասին որոշումը չի ընդունվել, սակայն ավելի մանրամասն որևէ բան ասել դեռ չի կարող: Ամեն դեպքում, Բարոզուն նշել է, որ գազային նոր հակամարտությունը կարող է սկսվել արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ըստ Բարոզուի, միջազգային ֆինանսական ինստիտուտները և եվրոպական գազային ընկերությունները ցանկանում են Ուկրաինային վարկ տրամադրել վառելիքի գնման համար: «Մենք պետք է պաշտպանենք ԵՄ քաղաքացիներին, հանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթ միջազգային ֆինանսական ինստիտուտների և եվրոպական գազային ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել»,- նշել է Բարոզուն:
Ուկրաինական կողմի տվյալներով, «Նավթոգազին» անհրաժեշտ է 4,2 մլրդ դոլարի վարկ տրամադրել կամ թույլատրել եվրոպական ընկերություններին գազը գնել անմիջապես Ռուսաստանի հետ սահմանի մոտ, բայց պահել ուկրաինական ստորգետնյա պահեստարաններում:
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ պատրաստ են գազի գնման համար Ուկրաինային վարկ տրամադրել, եթե ԵՄ-nն համաձայնի Մոսկվայի հետ կիսել վարկային ռիսկերը: