22/06/2009 11:38
ՀԲ վերանայել է ՀՆԱ նվազման իր կանախատեսումները
Համաշխարհային ՀՆԱ անկումն այս տարի կկազմի մոտ 3%: Այսպիսին է Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը: Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, նախկին զեկույցում կազմակերպության փորձագետները կանխատեսել էին ՀՆԱ-ի 2%-ից քիչ անկում:
Բանկի այսօր հրապարակված զեկույցում կանխատեսումը վերանայվել է դեպի անկում գրեթե բոլոր խոշոր տնտեսություններում: Այսպես, Ռուսաստանում 2009թ. ՀՆԱ-ի անկումը կարող է կազմել 7,5%, այլ ոչ թե 4,5%, ինչպես հայտարարվել էր նախկինում: 2010թ. ռուսական տնտեսության աճը կանխատեսվում էր 2,5%, այժմ ՀԲ փորձագետները դրանում նույնպես կասկածում են:
Վատացել են նաև կանխատեսումները ԱՄՆ-ի համար. օվկիանոսից այն կողմ ՀՆԱ անկումը սպասվում է մինչև 3%, Ճապոնիայում`մոտ 7%, ավելի վաղ սպասված 5%-ի փոխարեն: Սակայն Չինաստանի տնտեսության վերաբերյալ ՀԲ-ն ավելի քան լավատես է. համաձայն այսօրվա զեկույցի, այդ երկրի ՀՆԱ կաճի ավելի քան 7%: