22/06/2009 14:15
Սասուն Միքայելյանը դատապարտվեց
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում «Մարտի 1-ի» գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։
Սասուն Միքայելյանը մեղավոր է ճանաչվել ՔՕ 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով):
Սակայն, նշենք, որ 235-ի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերելը կամ կրելը) պատգամավոր Միքայելյանը ճանաչվել է անմեղ: