22/06/2009 16:08
Չեմպիոնների լիգայի 1-2-րդ փուլերի վիճակահանության արդյունքները
Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2009-2010 թթ. մրցաշրջանի որակավորման 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը: Ստորև ներկայացնում ենք արդյունքները:
Չեմպիոնների լիգա. 1-ին փուլի վիճակահանության արդյունքները
1. «Սան Խուլիա» (Անդորրա)-«Տրե Ֆիորի» (Սան Մարինո)
2. «Հայբերնիանս» (Մալթա)-«Մոգրեն» (Չեռնոգորիա)
Հանդիպումները կկայանան հունիսի 30-ին-հուլիսի 1-ին և հուլիսի 7-8-ին:
Չեմպիոնների լիգա. 2-րդ փուլի վիճակահանության արդյունքները
1. «Տիրանա» (Ալբանիա)-«Ստաբեկ» (Նորվեգիա)
2. «ՎԻՏ-Ջորջիա» (Վրաստան)-«Մարիբոր» (Սլովենիա)
3. «Ստրեյմուր» (Ֆարերներ)-«Ապոել» (Կիպրոս)
4. «Կոպենհագեն» (Դանիա)-Որակավորման 1-ին փուլի 2-րդ զույգի հաղթող
5. «Դեբրեցեն» (Հունգարիա)-«Կալմար» (Շվեդիա)
6. «Մակեդոնիա» (Մակեդոնիա)-ԲԱՏԷ (Բելառուս)
7. «Հաֆնարֆյորդյուր» (Իսլանդիա)-«Ակտոբե» (Ղազախստան)
8. «Փյունիկ» (Հայաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
9. «Վենտսպիլս» (Լատվիա)-«Դուդելանժ» (Լյուքսեմբուրգ)
10. «Էկրանաս» (Լիտվա)-«Թուրան» (Ադրբեջան)
11. «Զալցբուրգ» (Ավստրիա)-«Բոհեմիան» (Իռլանդիա)
12. «Էրինսկի» (Բոսնիա)-«Սլովան» (Սլովակիա)
13. «Ինտեր» (Ֆինլանդիա)-«Շերիֆ» (Մոլդովա)
14. «Ռիլ» (Ուելս)-«Պարտիզան» (Սերբիա)
15. «Վիսլա» (Լեհաստան)-«Լևադիա» (Էստոնիա)
16. «Լևսկի» (Բուլղարիա)-Որակավորման 1-ին փուլի 1-ին զույգի հաղթող
17. «Մակկաբի Հայֆա» (Իսրայել)- «Գլենթորան» (Հյուս. Իռլանդիա)
Հանդիպումները կկայանան հուլիսի 14-15-ին և 21-22-ին: