23/06/2009 17:32
Դանիան` աշխարհի չեմպիոն` ըստ հարկերի
Դանիայի հարկատուները պետական բյուջե ավելի շատ փող են մուծում, քան աշխարհի ցանկացած այլ երկրի քաղաքացիներ: Այդ են վկայում թվերը, որոնք հրապարակել է եվրոպական վիճակագրական գործակալությունը` Եվրոստատը:
2007 թ. դանիացիները բյուջե են վերադարձրել իրենց շահույթի միջինը 48,7 %-ը, երկրորդ տեղ մղելով Շվեդիային` 48,3 %: Քանի որ հայտնի է, որ ԵՄ անդամ-երկրներում ավելի շատ հարկեր են վճարում, քան ցանկացած այլ տարածաշրջանում, ապա Դանիան իրավամբ կարող է համարվել աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը: 2007 թ. ԵՄ-ում միջին ցուցանիշը կազմել է 40 %:
Դանիայի «առաջնության դափնին» բացատրվում է սպառողական և կապիտալի բարձր հարկերով: