24/06/2009 10:51
Ազատ են արձակվել թվով 103 անձ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 23-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 103 անձ: Որոշման 7-րդ կետի համաձայն կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ, մամլո քարտուղար Ա. Բաբայանը:
Հունիսի 23-ի դրությամբ պատժից ազատվածների և պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակի վերաբերյալ` ըստ քրեակատարողական հիմնարկների
«Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 35 անձ,
«Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է,
«Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 12 անձ,
«Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է,
«Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 անձ,
«Աբովյան» ՔԿՀ
կանանց տեղամաս - ազատվել է 5 անձ,
անչափահասների տեղամաս - ազատվել է 3 անձ,
բաց տիպի ուղղիչ հիմնարկից - ազատվել է 2 անձ
«Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 7 անձ: