24/06/2009 11:45
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի համաշխարհային ճգնաժամը
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա խորհրդաժողով` նվիրված գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին և դրա հետևանքներին: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն: Սպասվում է, որ խորհրդաժողովը կշարունակվի մինչև հունիսի 26-ը և կավարտվի ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ:
Խորհրդաժողովին կմասնակցեն ՄԱԿ 126 անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում 14 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 4 փոխնախագահներ, 3 փոխվարչապետեր և 32 նախարարներ: Մնացած երկրները կներկայացնեն ՄԱԿ-ում նրանց մշտական ներկայացուցիչները:
Բարձրաստիճան այրերի ուշադրության կենտրոնում կլինեն աղքատ երկրների խնդիրները: ՄԱԿ-ի Պարենի կազմակերպության տվյալներով, այսօր սովի եզրին է գտնվում ավելի քան 1 մլրդ մարդ (Երկիր մոլորակի 1/6-րդ մասը): Համաշխարհային բանկը կանխատեսում է նվազագույնը 700 մլրդ դոլարի պակաս աղքատության դեմ պայքարի համար: