24/06/2009 15:45
Իկեր Կասիլյաս. «Մանչեսթերում խաղալու ցանկություն չունեմ»
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հաղորդել է, որ մտադիր չէ հեռանալ «Արքայական ակումբից», չնայած, ըստ մամուլի տարածած տեղեկությունների, նրա ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ռեալի» հետ իմ պայմանագրի ժամկետը կավարտվի միայն 2017 թ., և ես մտածում եմ միայն այդ թիմում իմ խաղի մասին: Բոլորը գիտեն, որ Մադրիդն իմ սրտում է, որ հավատարիմ եմ ակումբին: «Ռեալում» եմ դեռևս մանուկ հասակից, և Իսպանիայի մայրաքաղաքն իմ տունն է: Երկրպագուները պետք է հանգստություն պահպանեն, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդ» կամ որևէ այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն չունեմ: Ես Իսպանիայից եմ: Ես Մադրիդից եմ: Եվ ամենակարևորը հենց դա է»,- Իսպանիայի հավաքականի դարպասապահի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: