25/06/2009 11:24
Դոլարը` հիմնական արտարժույթ առաջիկա 10 տարիներին
«Դոլարը կմնա որպես համաշխարհային հիմնական ռեզերվային արտարժույթ դեռ ամենաքիչը ևս 10 տարի», - լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը` գլոբալ ճգնաժամին հակազդելու հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովում ելույթ ունենալուց հետո: Հայտնում է Ռիա Նովոստին:
Հունիսի 13-ին Լեչեյում (Իտալիա) ֆինանսական ությակի հանդիպման ժամանակ արված Կուդրինի հայտարարությունն այն մասին, որ «այժմ այլ ռեզերվային արտարժույթների մասին խոսելը վաղ է» և, որ ճգնաժամը «չի թուլացրել դոլարի հիմքերը» դարձել էր այն գործոններից մեկը, որը համաշխարհային շուկաներում առաջացրել էր ամերիկյան արժույթի աճ:
Ռուսական ֆինանսների նախարարը ճշտել էր, որ այդպիսի իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի առաջիկա տասնամյակում:
«Այժմ աշխարհում հիմնական արտարժույթը դոլարն է, երկրորդ տեղում է եվրոն, որը, իհարկե, զգալիորեն հետ է մնում դոլարից: Դրանց հետևում են իենը, ֆունտ ստերլինգը: Այդ կառուցվածքը փոխելն այնքան էլ հեշտ չէ», - ասել է Կուդրինը: