26/06/2009 16:06
Մարադոնան վերջապես ստորագրեց պայմանագիրը
Դիեգո Մարադոնան վերջապես իր ստորագրությունը դրեց Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մեկ տարի ժամկետով պայմանագրի տակ: Անցյալում լեգենդար այդ ֆուտբոլիստը երկրի ազգային թիմի ղեկն ստանձնեց անցյալ տարվա նոյեմբերին, սակայն պաշտոնական փաստաթղթերում նրա անունը չէր նշվում: Վերջապես կողմերը համաձայնության եկան և պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի Մարադոնան Արգենտինայի հավաքականում կաշխատի մինչև աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի ավարտը: Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, Մարադոնայի ամսական աշխատավարձը կկազմի 100 հազար դոլար:
Ավելացնենք, որ Մարադոնայի նախորդները` Մարսելո Բյելսան, Խոսե Պիկերմանն ու Ալֆիո Բասիլեն երկու անգամ քիչ էին վաստակում: