27/06/2009 10:21
Կոսովոն կդառնա ԱՄՀ անդամ
Կոսովոն երկուշաբթի օրը կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ: Տեղեկացնում է Գազետա.ռու-ն` վկայակոչելով Հիմնադրամին:
Հունիսի 29-ին ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի կունենա համապատասխան փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Նշենք, որ Կոսովոյի Արժույթի միջազգային հիմնադրամին անդամակցելու հարցը քվեարկության էր դրվել դեռ գարնանը: Որպեսզի Կոսովոն դառնար ԱՄՀ անդամ անհրաժեշտ էր ԱՄՀ Տնօրենների խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, ինչն էլ հաջողվեց ստանալ` շնորհիվ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների: