27/06/2009 11:25
ՄԱԿ-ը բարեփոխումներ է առաջարկում կատարել ԱՄՀ-ում և ՀԲ-ում
ՄԱԿ-ն առաջարկում է բարեփոխել Համաշխարհային բանկը (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որպեսզի նրանց հնարավորություն տրվի ավելի օպերատիվ արձագանքել ֆինանսական ճգնաժամերին: Այս մասին հայտնում է Վզգլյադ պարբերականը:
Այդպիսի բնութագիր է պարունակում վերջնական փաստաթուղթը, որն ընդունվել է ուրբաթ ՄԱԿ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի և զարգացման համար դրա հետևանքների հարցերով խորհրդաժողովում:
Վերլուծելով ճգնաժամի առաջացման պատճառները, խորհրդակցության մասնակիցները հանգել են եզրակացության, որ դրանց շարքին է պատկանում ոչ հետևողական և ոչ բավարար կոորդինացված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինչը վերափոխվել է «գլոբալ մասշտաբով անընդունելի արդյունքների»:
Փաստաթղթում նաև նշվում են ճգնաժամին հակազդելու գերադասելի միջոցները: Ընդունված որոշումներում նշվում է, որ առաջնային խնդիրներից մեկն այն է, որ կայունացվեն ֆինանսական շուկաները և վերականգնվի դրանց հանդեպ վստահությունը, հակազդեցություն լինի պահանջարկի նվազմանն ու տնտեսական անկմանը: Միաժամանակ անհրաժեշտ են որոշակի և արագ գործողություներ` ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բնակչության առավել խոցելի խավերի համար:
ՄԱԿ անդամ-երկրների ներկայցուցիչները նաև հաստատել են բոլոր պարտավորությունների կատարման անհրաշեշտությունը` զարգացման նպատակով պաշտոնական օգնության ցուցաբերման համար, այդ թվում նաև շատ զարգացած երկրների ընդունած պարտավորությունները` 2015թ-ին այն հասցնելով ՀՆԱ-ի 0.7%-ին: