29/06/2009 12:05
Հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 215 դատապարտյալ
Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 25-ի դրությամբ ազատ է արձակվել 215 դատապարտյալ:
Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, պատժից ազատված դատապարտյալների թվաքանակը ` ըստ քրեակատարողական հիմնարկների, հետևյալն է.
«Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 38 դատապարտյալ,
«Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 11 դատապարտյալ,
«Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 15 դատապարտյալ,
«Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 դատապարտյալ,
«Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 53 դատապարտյալ,
«Սևան» ՔԿՀ - ազատվել է 19 դատապարտյալ,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ,
«Կոշ» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ,
«Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 24 դատապարտյալ,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 դատապարտյալ,
«Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս - ազատվել է 5 դատապարտյալ, անչափահասների տեղամաս - ազատվել է 3 դատապարտյալ, բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 դատապարտյալ,
«Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ,
«Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 8 դատապարտյալ: