30/06/2009 14:01
Բլատտերը քննադատել է անգլիական պրեմիեր լիգան
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը քննադատել է անգլիական Պրեմիեր լիգան արտասահմանցի գործարարների ֆինանսական մեծ ներդրումների համար, սակայն խոստովանել է նաև, որ միջազգային ֆեդերացիան ի վիճակի չէ ազդել իրավիճակի վրա:
«Ֆրանսիայում, Գերմանիայում ու Իսպանիայում ակումբի սեփականատեր կարող են լինել միայն քաղաքացիություն ունեցողները: Անգլիայում այդ կանոնը բացակայում է: Դա մի խնդիր է, որը մտածելու տեղիք է տալիս: Սակայն մենք ոչ մի իրավունք չունենք` խառնվելու նման տնտեսական գործընթացներին»,- Բլատտերի խոսքերը մեջբերել է «BBC News»-ը:
Ավելացնենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի 9 ակումբների սեփականատերերն արտասահմանցիներ են: