30/06/2009 14:53
«Յուվենթուսի» տրանսֆերային բյուջեն չի ավելանա
Թուրինի «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նիստից հետո մասնակիցներից մեկը` Ջոն Պաոլո Մոնտալին, պատմել է ակումբի ներկայիս ֆինանսական վիճակի մասին` հայտարարելով, որ տրանսֆերային բյուջեն չի ավելանա:
«Ակումբը ֆինանսական առումով լավ աշխատանք է կատարել: Բոլորս, այդ թվում` երկրպագուները, պետք է հպարտանանք նման փաստով, քանի որ «Յուվենթուսը» կրկին մրցունակ է դարձել: Այժմ պետք է մի քանի ճիշտ քայլեր կատարենք, որպեսզի թիմում ընդգրկենք որակավորում ունեցող ֆուտբոլիստների: Մենք պետք է մեծ պլաններ ունենանք, քանի որ ներկայացնում ենք «Յուվենթուսը»: Ճիշտ է նաև, որ տրանսֆերային բյուջեն չենք ավելացնելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»,- Մորալիի խոսքերը մեջբերել է «Channel4»-ը: