01/07/2009 11:00
Հունիսի 30-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 235 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 30-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 235 դատապարտյալ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանը:
Այսպիսով, հունիսի 30-ի դրությամբ պատժից ազատված դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ` ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 44 դատապարտյալ,
«Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 16 դատապարտյալ,
«Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 17 դատապարտյալ,
«Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 դատապարտյալ,
«Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 55 դատապարտյալ,
«Սևան» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ,
«Կոշ» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ,
«Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 24 դատապարտյալ,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 դատապարտյալ,
«Աբովյան» ՔԿՀ
կանանց տեղամաս - ազատվել է 5 դատապարտյալ,
անչափահասների տեղամաս - ազատվել է 3 դատապարտյալ,
բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 դատապարտյալ,
«Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 2 դատապարտյալ,
«Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 8 դատապարտյալ: