01/07/2009 16:25
Հայաստանի հավաքականն առաջադիմեց 9 տեղով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական ամենամսյա վարկանշային սանդղակը, որում հաշվի են առնվել նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության արդյունքները: Այս մրցաշարի հաղթողը` Բրազիլիայի ընտրանին, դասակարգման ցուցակում շրջանցել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն, որը Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարում գրավեց երրորդ տեղը: Հայաստանի ազգային թիմը, թեպետ հաշվետու ժամանակահատվածում հանդիպում չի անցկացրել, սանդղակում առաջադիմել է 9 տեղով: Նրա միավորների թիվն ավելացել է 4-ով:
1 (5). Բրազիլիա-1672 միավոր
2 (2). Իսպանիա-1590
3 (2). Հոլանդիա-1379
4 (4). Իտալիա-1229
5 (3). Գերմանիա-1207
6 (9). Ռուսաստան-1161
7 (6). Անգլիա-1135
8 (7). Արգենտինա-1091
9 (10). Ֆրանսիա- 1082
10 (8). Խորվաթիա-1031
19 (19). Ուկրաինա-869
28 (12). Թուրքիա-809
45 (33). Բոսնիա-Հերցեգովինա-680
56 (59). Լատվիա-563
60 (60). Լիտվա-545
63 (63). Բելգիա-533
74 (81). Բելառուս-444
78 (77). Ուզբեկստան-402
84 (106). Մոլդովա-389
104. (105). Վրաստան-326
112 (113). Էստոնիա-308
122 (131). Հայաստան-243
133 (132). Ղազախստան-204
139 (140). Ադրբեջան-175
148 (148). Տաջիկստան-138
151 (154). Թուրքմենստան-138
160 (162). Ղրղզստան-105
Փակագծերում նշված են նախորդ սանդղակում թիմերի զբաղեցրած տեղերը: