02/07/2009 11:27
Համաշխարհային բանկը 58.8մլրդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին
2009թ. Համաշխարհային բանկը մտադիր չէ դադարեցնել զարգացող երկրներին օգնության ծրագիրը` չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին: 58.8մլրդ դոլար կհատկացվի փոքր ձեռնարկատիրության զարգացմանը և մոլորակի ամենաաղքատ շրջաններում աղքատության դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է Ինբոքսը:
«ՀԲ օգնության հատկացման համար հայտերի թիվն այս տարի կտրուկ ավելացել է: Սպասում ենք, որ հաջորդ տարի հայտերի թիվը կրկին կավելանա, քանի որ մենք վստահ չենք համաշխարհային տնտեսության վերականգնման կայունության մեջ», - ասել է բանկի նախագահ Ռոբեր Ցեոլիկը, նշելով, որ եթե տուժածներին չօգնեն, ապա կարժեզրկեն նախորդ տարիների իրենց աշխատանքը:
ՀԲ միջոցների հիմնական մասը կուղղվի ՓՄՁ զարգացմանը, առավել աղքատ երկրների աջակցությանը, ինչպես նաև երկարատև ներդրումային ծրագրերին, որոնք ապագայում կոչված են դառնալ զարգացող երկների տնտեսության քարշիչ ուժը:
Փորձագետները նշում են, որ չնայած ճգնաժամին, ՀԲ 2009թ. աղքատ երկրներին 20մլրդ դոլար ավելի է հատկացրել, քան 2008թ.: