02/07/2009 16:58
«ՀՀ Վարչապետի գավաթի» հաղթողը կորոշվի վաղը
Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հավաքականների միջև: Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: