02/07/2009 16:19
«Յուվենթուսը» մտադիր է ազատվել մի շարք խաղացողներից
Թուրինի «Յուվենթուսի» նախագահ Ջովաննի Կոբոլլի Ջիգլին հաղորդել է, որ «ծեր սինյորան» մոտ ժամանակներս մտադիր է բաժանվել մի քանի խաղացողներից:
«Մեր տրանսֆերային գործերը չեն կարգավորվում, որովհետև մի շարք ֆուտբոլիստներ չեն ցանկանում, որ իրենց տրանսֆերները վաճառվեն: Բայց ինչ-որ մեկին գնելու համար մենք պետք է վաճառենք ոմանց: Քրիստիան Պոուլսենը նման խաղացողներից մեկն է: Տեսականորեն` Դավիթ Տրեզեգեն նույնպես: Ակնհայտ է, որ մենք պետք է արագ գործենք: Ամեն ինչ դրական ընթացք կունենա, եթե տրանսֆերների վաճառքի ու գնման գործարքները հասցնենք իրականացնել 10 օրվա ընթացքում»,- Ջիգլիի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Ավելացնենք, որ, ըստ «Corriere dello Sport»-ի, Քարիմ Բենզեմայի տրանսֆերը «Ռեալին» վաճառելուց հետո ֆրանսիական «Լիոնը» կարող է հետաքրքրվել Տրեզեգեի ծառայություններով: Վերջինիս տրանսֆերն արժե 10 մլն եվրո: Եթե այդ տեղափոխությունը կայանա, «Յուվենթուսը» կարող է հրավիրել Գորան Պանդևին, որին «Լացիոն» պատրաստ է թողնել 12 մլն եվրոյով: