03/07/2009 09:37
Բիզնես-համաժողովները նպաստում են Արցախի տնտեսության զարգացմանը
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անդրադարձավ Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներին:
ԼՂՀ ղեկավարը նշեց, որ Արցախում կարևորում են խոշոր բիզնես-համաժողովների կազմակերպումն` ի նպաստ հանրապետության տնտեսության զարգացմանը:
«Մենք այդպիսի հեռանկարներ տեսնում ենք», - ասաց Բակո Սահակյանը և շեշտեց, որ այս պահին հիմնական ծավալված աշխատանքը` համագործակցությունն է ՀՀ կառավարության հետ:
Ըստ ԼՂՀ նախագահի, Արցախում տեղի ունեցող բիզնես-համաժողովները տալիս են այդ հնարավորությունները, ինչի շնորհիվ մշակվել է Արցախի տնտեսության զարգացման հայեցակարգ, որը մոտակա ժամանակներում հնարավորություն կտա ոչ մեծ, բայց շոշափելի հաջողությունների հասնել: