03/07/2009 14:00
Հայաստանը` տարանցիկ երկիր
«Հարավ-հյուսիս երկաթուղու և ավտոճանապարհային արագընթաց մայրուղու նախագծերի հայեցակարգը կազմվել էր գերմանա-ավստրիական «ILF» ընկերության կողմից: Հայաստանը, նախկինում լինելով տարանցիկ երկիր, այսօր` 20 տարի հետո փորձում է վերականգնել իր այդ դերը», - այս մասին Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունքը 4-րդ ստուդիայում» հաղորդմանը հյուրընկալելիս ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանը:
Պարոն Սարգսյանը նաև հավելել է, որ. «Ավտոմոբիլային ճանապարհը սկիզբ է առնելու Մեղրիից և ձգվելու է Հայաստանի ամբողջ տարածքով` Երևան, Գյումրի, Բավրա, այնուհետև` մինչև Բաթումի, Փոթի նավահանգիստներ: Սա տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագիծ է, որն ապահովելու է Պարսից ծոցի, Հնդկաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի կապը սևծովյան նավահանգստներ` Հայաստանի տարանցումով: Նույնը երկաթուղին. Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից ձգվելու է դեպի Բագրատաշեն կայարան, Վրաստանի սահման, այնուհետև Վրաստանի տարածքով Փոթի և Բաթումի նավահանգիստներ»: