03/07/2009 15:55
Ազատ են արձակվել թվով 255 դատապարտյալ
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հուլիսի 2-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 255 դատապարտյալ:
Ըստ այդմ, հուլիսի 2-ի դրությամբ պատժից ազատվել են.
«Նուբարաշեն» ՔԿՀ –ից` ազատվել է 45 դատապարտյալ,
«Արթիկ» ՔԿՀ-ից` 20,
«Վանաձոր» ՔԿՀ-ից`17,
«Գորիս» ՔԿՀ-ից` 6,
«Էրեբունի» ՔԿՀ-ից`60,
«Սևան» ՔԿՀ-ից` 25,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից` 1,
«Կոշ» ՔԿՀ-ից 29,
«Վարդաշեն» ՔԿՀ-ից`25,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` 7,
«Աբովյան» ՔԿՀ-ի
կանանց տեղամասից` 5,
անչափահասների տեղամասից` 3,
բաց տիպի ՈՒՀ-ից` 2,
«Հրազդան» ՔԿՀ-ից` 2
«Մեղրի» ՔԿՀ-ից ազատվել է 8 դատապարտյալ: