04/07/2009 11:54
Վարչապետի գավաթը նվաճեց ՀՀ ՊՆ հավաքականը
Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարը: Եզրափակիչ խաղում պատվավոր գավաթը վիճարկեցին Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հավաքականները: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած այդ խաղում ավելի ուժեղ էին բանակային ֆուտբոլիստները, ովքեր 6 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և տիրացան հաղթողի կոչմանն ու գավաթին: Հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հանդես եկան ողջույնի խոսքով: Խաղին հետևում էին նաև ՀՀ ՊՆ և արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, կառավարության անդամներ:
Այն, որ միջգերատեսչական մրցաշարի եզրափակչում մրցակցում էին ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հավաքականները, որոնց կազմերում ընդգրկված ֆուտբոլիստները պետք է որ ֆիզիկապես ուժեղ լինեն, հասկանալի է ու տրամաբանական: Դիմացկունությունն այսօր ֆուտբոլում շատ բան է վճռում: Մյուս ուժային կառույցները հաջորդ մրցաշարին նախապատրաստվելիս պետք է որ հետևություններ կատարեն…