04/07/2009 14:02
Սերգեյ Խաչատրյանը պարտվեց քառորդ եզրափակչում
Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, մինչև 84 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Սերգեյ Խաչատրյանը նույնպես անհաջող հանդես եկավ: 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ տոնեց իտալացի Անտոնիո Վիտալեի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում չկարողացավ հաղթահարել բուլղարացի Լյուբեն Իլիևի արգելքը և դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի այն անդամներից, որոնք արդեն ասպարեզ են մտել, միայն Օհան Գիկինյանն է շարունակում պայքարը բրոնզե մեդալի համար: