04/07/2009 14:39
Քրիստիան Վիերին կարող է տեղափոխվել «Բլեքբեռն»
Իտալական ֆուտբոլի վետերան Քրիստիան Վիերին կարող է ելույթները շարունակել «Բլեքբեռնում»: Եթե գործարքը կայանա, ապա բրիտանական այդ թիմը 15-րդը կլինի 35-ամյա ֆուտբոլիստի կարիերայում: Այսօր Վիերին արդեն միացել է Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող այդ թիմին, որպեսզի մասնակցի մի քանի ստուգողական հանդիպումների: Այս մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը»:
Ի դեպ, «Բլեքբեռնի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը Վիերիին դիտում է որպես պահեստային տարբերակ: Բրիտանացիներն Իտալիայում հեռանկարային երիտասարդ խաղացողի են փնտրում: Վիերին անգլիական Պրեմիեր լիգայում իրեն դրսևորելու հնարավորություն կստանա միայն այն դեպքում, եթե ակումբի ղեկավարության փնտրտուքն արդյունք չտա: