08/07/2009 10:50
Զարգացող երկրներն անկման ստորին կետը կհաղթահարեն 2009թ.-ին
Եվրոպայի զարգացող երկրների մեծամասնությունը տնտեսության անկման ստորին կետը կհաղթահարի արդեն 2009թ.-ին, կանխատեսում են Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի (WIFO) փորձագետները: Սակայն «շոշափելի վերականգնում կարելի է սպասել ոչ շուտ, քան 2011թ.-ին»: Այս մասին տեղեկացնում է Վեստին:
Եվրոպական բոլոր զարգացող շուկաներում, բացի Բալթյան 3 երկրներից, տնտեսական աճը կվերականգնվի 2011թ.-ին, ասվում է WIFO-ի հետազոտությունում: Այս խմբի գրեթե բոլոր երկրների ՀՆԱ-ն դրական դինամիկա կցուցադրի արդեն հաջորդ տարի:
Ավստրիացի վերլուծաբանների կարծիքով, Լեհաստանը կարող է դառնալ Եվրոպայի միակ զարգացող շուկան, որտեղ 2009թ.-ին չի դիտվի ՀՆԱ նվազում:
Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ՀՆԱ-ն, WIFO-ի փորձագետների կարծիքով, կաճի` սկսած հաջորդ տարվանից: Ընդ որում, Ռուսաստանը կվերականգնվի ամենաարագ տեմպերով:
Այս տարի մինչև 4.7% անկումից հետո Ռուսաստանի ՀՆԱ-ն 2010թ. կավելանա 4%-ով: Հունգարիայի ՀՆԱ-ն 2010թ. կկրճատվի 1.5%-ով` այս տարի 6.5%-ով կրճատումից հետո:
Եվրոպայում ամենաերկար և խորը ռեցեսիան կլինի Բալթյան երկրներում: Հաջորդ տարի Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՆԱ կրճատումը կկազմի 10%-ից ոչ պակաս: Այս տարի այդ երկրների տնտեսությունները կկորցնեն 16-20%: Բալթյան երկրներում ՀՆԱ-ն կկրճատվի նաև 2011թ.: