30/07/2009 17:21
Ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից
Ադրբեջանում «GEN» ՍՊԸ-ի կողմից յուրացումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը: Այս մասին հայտնում է տեղական ANS գործակալությունը` հղում անելով վերոնշյալ ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիների դատապաշտպան Վիդադի Իսքենդերովին:
Փաստաբանի տեղեկացմամբ` գործով մեղադրյալ, «GEN» ՍՊԸ-ի ղեկավար Էլբրուս Ալիևը դատաքննության ընթացքում խոստովանել է, որ նախագահի աշխատակազմի անվտանգության ծառայության աշխատակից Ռամին Հուսեյնովի միջոցով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ է բաժանել: Այս խոստովանության հիման վրա Ռամին Հուսեյնովը ձերբակալվել է: