31/07/2009 17:54
Միջազգային նոր տնտեսակարգը հրամայական է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո աշխարհում հնարավոր զարգացումների վերաբերյալ այսօր ՀՀ ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ աշխարհի քաղաքական ուժերի փոփոխության անհրաժեշտություն կա. «Ուժեր պետք է ձևավորվեն, որոնք հին աշարհի ներսում պետք է փոխեն իրավիճակը»: Նրա մեկնաբանմամբ` գլոբալ մակարդակի անհավասարութունը, երբ զարգացած երկրները մեզ նման երկրներից պահանջում են շուկայի ազատականացում, իսկ իրենք սուբսիդավորում են իրենց ապրանքները և դեմփինգային գներով լցնում են Հայաստան, մեծ անարդություն է:
«Թույլ չեն տալիս, որ մրցակցային պայմաններ ստղծվեն»,- նշեց նա:
Թ. Մանասերյանի բնորոշմամբ` անընդհատ տեղի ունեցող գագաթաժողովները ձևական բնույթ են կրում. Օրինակ` 1996 թ. Հռոմի գագաթաժողովը հստակ խնդիր դրեց` մինչև 2015 թ. կիսով չափ կրճատել սովյալների և չքավորների թիվը:
«5 տարի է մնացել, բայց սովածների թիվը ոչ միայն չի կրճատվել, այլև եռապատկվել է: Ձևականություն է: Զարգացած երկրները կարող են հայտարարել և ոչինչ չանել, ու սուբսիդիաներով խեղդել զարգացող աշխարհը»,- ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքերով, լուրջ դաշինք է ձևավորվում` Ղազախստան, Ռուսաստան, Չինաստան, և սպասվող քաղաքական լուրջ զարգացումները հակակշիռ կդառնան նախկին դրվածքին: