05/08/2009 15:52
ՎիվաՍել-ՄՏՍ. «Ռոումինգ առանց սահմանների»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է «Ռոումինգ առանց սահմանների» ակցիայի մեկնարկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայությունը հնարավորություն է տալիս հասանելի լինել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Ավելին` օգոստոսի 4-ից հոկտեմբերի 1-ը «Ռոումինգ առանց սահմանների» ակցիայի շրջանակներում կանխավճարային բաժանորդները մի շարք երկրներում/ցանցերում կարող են ստանալ մուտքային զանգեր անհամեմատ մատչելի սակագներով:
Օգոստոսի 4-ից հոկտեմբերի 1-ը Եգիպտոս, Թուրքիա, Կիպրոս, Հունաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ, ՄՏՍ-Թուրքմենիստան (BCTI), ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC), Ֆրանսիա մուտքային զանգի սակագինը կկազմի 183 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 111:
Իր գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես ընդլայնել է այն երկրների ցանցը, որտեղ իր բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայությունից` շուրջ 179 երկրներ, որտեղ գործում են 379 ռոումիգ գործընկեր (չի ներառում ՄՏՍ խմբի ռոումինգ գործընկերներին): Բացի այդ` ընկերությունն ունի 75 CAMEL ռոումինգ գործընկերներ 50 երկրներում և 91 GPRS ռոումինգ գործընկերներ` 58 երկրներում: Աշխարհի շատ երկրներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգ ծառայությունից ավելի քան մեկ բջջային օպերատորի ցանցում: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշենք, որ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 3G ռոումինգի մատուցման պայմանագրեր է կնքել 30 երկրների 34 օպերատորների հետ:
ՄՏՍ ընկերությանն ամբողջապես ինտեգրվելուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները նաև կկարողանան օգտվել ռոումինգից ՄՏՍ-ի ռոումինգ գործընկերների ցանցերում: