06/08/2009 14:16
Հայտարարվել են մրցույթներ
Համաշխարհային բանկի PHRD դրամաշնորհի շրջանակներում «Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման» ծրագրի նախապատրաստման համար ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկն այսօր հայտարարել է մրցույթներ:
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթ է հայտարարվել «Գյումրիի Տեխնոքաղաքի եռաչափ համակարգչային մոդելների ստեղծում» հանձնարարականի իրականացման նպատակով խորհրդատվական ընկերություն ընտրելու, «Ծրագրի համակարգող` երկրում ընդհանուր հիմնացանցի ներդրման ծրագրի նախագծման և իրականացման աշխատանքներին աջակցելու համար» և «Աջակցություն Հայաստանում ID քարտերի ներդրման ծրագրի նախագծմանը և իրականացմանը» հանձնարարականի իրականացման նպատակով անհատ խոհրդատուներ ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում նախատեսված է ստեղծել տեխնոքաղաքի, որի համար ՀՀ կառավարությունն ընտրել է մի քանի տարածք Գյումրիում, որոնք կօգտագործվեն բիզնեսի ինկուբատորի, ուսումնական դասընթացների և գիտահետազոտական ծրագրերի համար: Այս հանձնարարականով նախատեսվում է, որ ընտրված ընկերությունը կստեղծի Գյումրիի տեխնոքաղաքի եռաչափ համակարգչային մոդել: