06/08/2009 15:32
«ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի կանխավճարային տարբերակը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է տվյալների փոխանցման համար նախատեսված «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի կանխավճարային տարբերակը:
Քարտը ներառում է.
. 2000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
. 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու և ստանալու հնարավորություն
. 180 օր վավերականության ժամկետ
. 15 օր հավելյալ ժամկետ
. 180 օր վերալիցքավորման ժամկետ
Փաթեթի արժեքն է 5000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բացի այդ, այժմ «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային տարբերակների բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթներ, որոնք առաջարկում են Ինտերնետի առավել մատչելի սակագներ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Բոլոր փաթեթների համար վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործված ՄԲ-երը հաջորդ ամիս չեն փոխանցվում:
«ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդները կարող են ձեռք բերել ինտերնետ-փաթեթ, վերալիցքավորել հաշիվն ու տեղեկատվություն ստանալ իրենց հաշվի մասին cabinet.vivacell.am կայքի միջոցով: Կայքից օգտվելիս «ՄՏՍ Կոնեկտի» բաժանորդներից Ինտերնետի վճար չի գանձվում:
Քարտը կարելի է վերալիցքավորել նաև.
. Առցանց` ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքից
. Էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով
. Այլ կանխավճարային հեռախոսահամարից
. Մի շարք վաճառակետերից` «Լիցք» ծառայության միջոցով
Սակագնային պլանից օգտվելիս տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 1 Մբիթ/վրկ:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 111: