10/08/2009 17:46
Վիկ Դարչինյանը դեկտեմբերին կմենամարտի Թոմաս Ռոյասի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բանակցություններ էր վարում WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոյասի հետ: Այս մասին մենեջեր Էլիաս Նասերը հայտնել է «Sydney Morning Herald»-ի թղթակցին: Քիչ առաջ, ըստ Fightnews.com-ի, կողմերը համաձայնության են հանգել: Որոշվել է մենամարտը կազմակերպել 2009 թ. դեկտեմբերին: Հանդիպման վայրն առայժմ հայտնի չէ: