11/08/2009 10:34
Կորած գեղանկարներն ունեն 580 հազար դրամ արժողություն
Կորել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 գեղանկարներից 3-ը՝ Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» և Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանությունից:
Տեղեկացնենք, որ գեղանկարների բացակայության մասին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդագրություն է ստացվել հուլիսի 29-ին:
Պարզվել է, որ նշված մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հովհաննիսյանն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետևանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: