12/08/2009 11:56
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է հայ երիտասարդությանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երիտասարդության միջազգային օրվա առթիվ շնորհավորել է հայ երիտասարդներին:
«Պետության զարգացման և հասարակական առաջընթացի գրեթե բոլոր բնագավառներում իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն է ունեցել նաև երիտասարդությունը: Չկա որևէ ոլորտ` մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության հետ կամ չհուզեն նրան:
Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդից սերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը` այսօր նրան է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան:
Մեկ անգամ ևս ողջունելով երիտասարդության միջազգային օրվա առթիվ` ցանկանում եմ հայ երիտասարդությանը նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ` ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության»,- ասված է նախարարի շնորհավորական ուղերձում: