13/08/2009 00:16
Հայաստանի հավաքականի հերթական խայտառակ պարտությունը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ստուգողական խաղում մրցակցեց Մոլդովայի գլխավոր թիմի հետ և պարտություն կրեց 1:4 հաշվով:
Հանդիպման մանրամասներին, ինչպես նաև հետխաղային մամուլի ասուլիսում թիմերի գլխավոր մարզիչների կատարած մեկնաբանություններին մենք կանդրադառնանք ավելի ուշ: Այժմ պարզապես նշենք, որ Մոլդովայի կարգի թիմից 1:4 հաշվով կրած պարտությունը խոսում է հայկական ֆուտբոլի հսկայական հետընթացի մասին, առավել ևս, որ մրցակցի կազմում Հայաստան չէին ժամանել մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, բացի այդ, խաղից առաջ թիմը հնարավորություն չէր ունեցել ամբողջական կազմով ուսումնամարզական հավաք անցկացնել… Եվ նման թիմը ոչ թե հաղթում, այլ ուղղակի ջախջախում է Հայաստանի հավաքականին…