13/08/2009 13:15
Իգոր Դոբրովոլսկի. «Արդյունքն ինձ լիովին բավարարում է»
Հետխաղային մամուլի ասուլիսում Մոլդովայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հայտարարեց, որ խաղադաշտում ֆուտբոլիստների գործողություններից այնքան էլ գոհ չէ, իսկ արդյունքից, բնականաբար, բավարարված է:
«Ասեմ, որ ինձ դուր եկավ Հայաստանի հավաքականը, նրա կոմբինացիոն խաղը, հաղթելու ցանկությունը, լիցքավորվածությունը: Թվում է` ջախջախիչ հաշվով հաղթանակ ենք տոնել, և դրանով ամեն ինչ ասված է: Սակայն այդ հաշիվը, պետք է անկեղծ լինեմ, չի համապատասխանում խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությանը: Մի շարք ֆուտբոլիստներ չկատարեցին այն, ինչ նրանցից պահանջվում էր, չցուցադրեցին այն խաղը, որն ակնկալում էինք: Հանդիպման հաշիվը, իրոք, ինձ լիովին բավարարում է: Սովորաբար չեմ միջամտում մրցավարի գործողություններին, բայց հիմա այն կարծիքին եմ, որ այս հանդիպման ընթացքում նշանակված երեք 11 մետրանոց հարվածները նրա խղճի վրա են»,- ընդգծեց Իգոր Դոբրովոլսկին: